Հզոր պայթյուն Ստամբուլում. կան զոհեր

09:38 • 30.03.12

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի սրճարաններից մեկում այսօր առավոտյան հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է CNN Turk-ը: Նախնական տվյալներով` պայթյունի հետևանքով զոհվել է երկու կին, մեկ մարդ ծանր վնասվածքներ է ստացել:

Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որն այրել է սրճարանի մոտ կայանված ավտոմեքենաները: