Թուլուզում 19 իսլամիստ է ձերբակալվել
Ստուգայցերի ընթացքում ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 20 ենթադրյալ իսլամիստների, գրում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ստուգայցերի մեծ մասը իրականացվել են Թուլուզում, որտեղ մարդասպան Մուսհամեդ Մերան սպանել էր 7 մարդ: Ստուգայցներ են կատարվել նաև Նանտում, որը համարվում է «Հպարտության ասպետներ» խմբավորման կենտրոնը, որի հետ, որոշ լրատվամիջոցների տեղեկություններով կապ է ունեցել «թուլուզցի հրաձիգ» Մոհամեդ Մերան:
Մերայի գործի հետաքննությամբ զբաղվողների համաձայն՝ Մերայի գործը ոչ մի կապ չուներ այս ստուգայցների հետ:









