Արքանզանսում ուսուցիչներին թույլատրվել է ինտիմ կապ ունենալ աշակերտների հետ

18:48 • 30.03.12

Ամերիկյան Արքանզաս նահանգի դատարանը վերացրել է նախկինում գործող օրենքը, համաձայն որի ուսուցիչներին արգելվում էր ինտիմ հարաբերություններ ունենալ 21 տարեկանից փոքր աշակերտների հետ, գրում է Associated Press-ը:

Դատարանը որոշել է, որ 18 տարեկանից սկսած աշակերտներն իրենց կամքով կարող են սեռական հարաբերություններ ունենալ այլ չափահասների հետ և դա նրանց սահմանադրական իրավունքն է:

Միաժամանակ դատարանի նախագահ Ջիմ Հաննան նշել է, որ ուսուցիչների նման գործողությունները պարսավանքի են արժանի: Դատավորներից մեկը չի համաձայնել որոշման հետ՝ նշելով որ կրթության բնագավառում այն բացասական ազդեցություն կթողնի:

Արդյոք նահանգը վերաքննիչ բողոք կներկայացնի, թե ոչ՝ պարզ չէ, գրում է lenta.ru