Ռուսաստանում դպրոցականը մահացել է թեթև աթլետիկայի մրցաշարի ժամանակ

10:35 • 30.03.12

ՌԴ Նորիլսկի բնակիչ 14-ամյա Պախոմ Վլասենկոն դեռահասների համար նախատեսված թեթև աթլետիկայի մրցաշարի ժամանակ վարժություն կատարելիս մահացել է, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:

«Տղան պարանով վարժություն կատարելիս, իրեն վատ է զգացել, պառկել է գետնին ու մահացել», - ասել է Կրասնոյարսկի երկրամասի քննչական վարչության աշխատակիցը:

Պախոմի մարզչի խոսքերով` տղան պարբերաբար բուժզննումներ է անցել և առողջական որևէ խնդիր չի ունեցել:

Հետաքննող հանձնաժողովը ուսումնասիրում է երիտասարդ մարզիկի մահվան հանգամանքները: