Ուժեղ պայթյուն գերմանական քիմիական գործարանում

20:26 • 31.03.12

Գերմանիայի արևմտյան Մարլ քաղաքում արդյունաբերական պարկի տարածքում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` տեղեկացնելով, որ ըստ տեղի ոստիկանության տվյալների` առնվազն 2 մարդ է տուժել:

Պատահարի տեղանքից սև ծխի ամպեր են բարձրանում:

Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել պայթյունի պատճառը: Ըստ նախնական վարկածի` վառելիքի տարա է պայթել: Առաջացած հրդեհի մարմանը 5 հրշեջ մեքենա և 100 հրշեջ է մասնակցել:

Պարկի օպերատոր ընկերությունը հայտնել է, որ մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումներ չեն արձանագրվել: Չնայած դրան, տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել փակ պահել դուռ-պատուհանը և առաջիկա ժամերին փողոց դուրս չգալ:

Մարլում 87 հազար մարդ է բնակվում: