Կանադան խստացնում է պատժամիջոցները Սիրիայի դեմ

12:44 • 31.03.12

Կանադայի իշխանություններն խստացրել են Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները`արգելելով երկրի քաղաքացիներին որևէ գործարքի մեջ մտնել սիրիական Petrolium Co ընկերության և սիրիական կառավարության` նավթի առքուվաճառքը համակարգող մարմինների հետ, հայտնում է «Ալ արաբիա»-ն:

Կանադան արդեն չեղյալ է հայտարարել Սիրիայի նավթային արդյունաբերության մեջ նոր ներդրումները և դադարեցրել նավթամթերքների ներկրումը այդ երկրից:

Կանադայի արտգործնախարար Ջոն Բեյրդը հայտարարել է, որ տվյալ պատժամիջոցները հիմնականում կհարվածեն Ասադի մերձավորների գրպանին:

Բեյրդը նաև նշել է, որ Սիրիայի հարցում Կանադայի դիրքորոշումը հստակ է`«Ասադը պետք է հեռանա»:

Ավելի վաղ այս ամիս Կանադան փակել էր իր դեսպանատունը Դամասկոսում, իսկ վերջին հայտարարված պատժամիջոցը թվով 7-րդն են որոնք Կանադան կիրառում է Սիրիայի դեմ: