Չինաստանում հեղաշրջման մասին լուրեր տարածող վեց անձ է ձերբակալվել
Չինաստանի իշխանությունները ձերբակալել են ինտերնետում պետական հեղաշրջման մասին լուրեր տարածող վեց անձի, հայտնում է BBC-ն:
Չինաստանում սպասվող հեղափոխության մասին հաղորդագրություններն արագորեն տարածվել են երկրի սահմաններից դուրս, ինչի մասին գրել է օտարերկրա լրատվամիջոցները:
Ինտերնետի վերահսկողության չինական վարչությունից հայտնել են, որ հետաքննության արդյունքում փակվել է ապատեղեկատվություն տարածող 16 կայք: Նմանաբովանդակ հաղորդագրությունները, ըստ իշխանությունների, բացասական ազդեցություն են ունենում հասարակության վրա:
BBC-ի հաղորդմամբ` նման լուրեր սկսեցին շրջանառվել, երբ օրեր առաջ պաշտոնից հեռացվեց Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, ազդեցիկ գործիչ Բո Սիլայը: Պատճառների մասին չի հաղորդվում:









