Վաշինգտոնն առաջարկում է իրանական հրթիռներից պաշտպանվել նոր ՀՀՊ համակարգով
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Պարսից ծոցի երկրների առաջարկել է իրանական հրթիռներից պաշտպանվել նոր հակահրթիռային համակարգով: Այս մասին նա խոսել է ԱՄՆ-ի ու Ծոցի համագործակցության երկրների` Սաուդյան Արաբիայում կայացած նիստի ժամանակ:
Քլինթոնի պնդմամբ Միացյալ Նահանգները պատրաստ են տարածաշրջանի գործընկերների հետ քննարկել ռազմավարական խնդիրների մեծ շրջանակ, այդ թվում Իրանի կողմից միջուկային զենքի հնարավոր մշակման հարցը:
Այսօր ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը Սաուդյան միապետ Աբդուլահի հետ քննարկել էր սիրիական ճգնաժամն ու դրա հաղթահարման հնարավոր տարբերակները:









