Քլինթոնը Սաուդյան Արաբիայի աջակցությունն է խնդրում սիրիական խնդրի լուծման համար
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այդ երկրի թագավոր Աբդուլահին ու իշխանություններին առաջնորդներին կոչ է արել դիվանագիտական աջակցություն ցուցաբերել`Սիրիայի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում, գրում է The Guardian-ը:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան և Կատարը հայտարել էին, որ սպառազինություն կտրամադրեն սիրիացի ապստամբներին Ասադի վարչակարգը տապալելու նպատակով:
Սակայն դիվանագետներն ու քաղաքական վերլուծաբանները պնդում են ,որ այդ երկրների կողմից Սիրիական ազատ բանակին սպառազինելու որևէ հստակ ապացույց չկա և որ Սաուդյան Արաբիան և Կատարը ավելի շատ «խոսում են,քան գործում»:
Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը և տասնյակ արևմտյան և արաբական երկրների արտգործնախարաներ վաղը կմասնակցեն Ստամբուլում կայանալիք «Սիրիայի բարեկամների» հավաքին, որի ընթացքում փորձ կարվի վերջնական լուծում տալ Սիրիայի քաղաքական ճգնաժամին: Հանդիպման ուշադրության կենտրոնում կլինի ՄԱԿ-ի և Արաբական լիգայի երկրների պատվիրակ Քոֆի Անանի խաղարար ծրագիրը, որը հրադադարի հաստատման, մարդասիրական կազմակերպությունների`հակամարտության գոտի մուտքի թույլտվության և բանտարկյալների ազատման կոչ է անում:
Նշենք, որ ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում մեկ տարուց ավելի տևող քաղաքական ճգնաժամի հետևանքով ավելի քան 9 հազար մարդ է զոհվել:









