Վրաստանում Եվրանեսթի միջազգային կոնֆերանս է տեղի ունեցել

20:14 • 31.03.12

Վրաստանի Խորհրդարանում Եվրանեսթի ժողովրդական կուսակցության միջազգային կոնֆերանս է կայացել` անդամ երկրների մասնակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Լիտվայի, Ֆրասիայի և այլ երկրների քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը բացել են Եվրանեսթի փոխնախագահ Յաչեկ Սարինշ-Վոլսկին և Վրաստանի Խորհրդարանի` Եվրաինտեգրման կոմիտեի նախագահ Դավիթ Դարչիաշվիլին:

Ֆորումն անց է կացվել փակ դռների հետևում:

Ըստ Դարչիաշվիլու` Եվրանեսթի անդամ-երկրները շատ ակտիվ են գործում և այդ երկրները երկար են աշխատել տվյալ կազմակերպության ստեղծան ուղղությամբ:

Նա բարձր է գնահատել Ադրբեջանի և Վրաստանի համագործակցությունը: Նշել է նաև, որ կարևոր է հայ պատգամավոների մանակցությունը Բաքվի նստաշրջանին: Ղարաբաղյան խնդրի հետ կապված, Դարչիաշվիլին ասել է, թե քննարկումներ լինում են, բայց Եվրանեսթը այն կառույցը չէ, որը որոշումներ է ընդունում այս հարցով:

Ադրբեջանի ներկայացուցիչ Մ. Իբրահիմգըզըն էլ ընդգծել է, որ հայ պատգամավորների ներկայության անվտանգությունը Բաքվում երաշխավորված է:

Ապրիլի 1-4-ը Բաքվում տեղի կունենա ԽԱ Եվրանեսթի երկրորդ նստաշրջանը: