Ֆրանսիայի հակահայկական ցույցերի կազմակերպիչները «Գորշ գայլերն» են. Le Point
Ֆրանսիայի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումների ընթացքում այս երկրում թուրքերի կազմակերպած բողոքի ակցիաները եղել են Ֆրանսիայի ներքին հետախուզության գլխավոր վարչության (DCRI) ուշադրության կենտրոնում: Թուրքական Radikal-ը տեղեկացնում է, որ ֆրանսիական Le Point պարբերականը ձեռք է բերել մի փաստաթուղթ, որտեղ DCRI–ն անդրադարձել է ցույցերի կազմակերպիչ Ֆրանսիայի թուրքերի ֆեդերացիային:
«Այս կազմակերպությունը ֆեդերատիվ բնույթ չունի, ինչպես նշված է անվանման մեջ: Իրականում այս խումբը ժամանակ առ ժամանակ բռնության դիմող «գորշ գայլերի» մի մասն է: Գորշ գայլերը երիտասարդ ազգայնական, հակաքրդական եւ հակակոմունիստական թուրքական «Ազգայնական շարժման» (MHP) կուսակցության ակտիվիստներն էին, որոնք ահաբեկչություն էին տարածում ողջ Թուրքիայում 70-ականներին` հարձակվելով ծայրահեղ ձախերի վրա մինչեւ 1980թ. հեղաշրջումը: 1997 թ.-ից հետո, երբ կուսակցության ղեկավար դարձավ Դևլեթ Բահչելին, նա փորձեց ավելի պատկառելի տեսք հաղորդել կուսակցությանը», գրում է ֆրանսիական պարբերականը:
Ցույցերին մասնակցող «Անատոլիա» մշակութային կենտրոնը, օրինակ միայն «ներկայանալի ցուցանակ» է: Իսկ ցույցերին մասնակցող «Ataturquie», «Turquie News»-ի, «Radio MIT» կազմակերպությունների և Թալեաթ փաշայի կոմիտեին միավորում է «ազգայնական տարրը»:
Փաստաթղթում ասվում է, որ այդ կազմակերպությունները ստեղծվել են Թուրքիայի պետական մակարդակով` «Հայոց Ցեղասպանությունը ժխտելուն համար»:









