16 հազար ճապոնացի «Ֆոկուսիմայի» աղետից հետո տուն վերադառնալու հնարավորություն է ստացել
Ճապոնիայում մոտ 16 հազար մարդ տուն վերադառնալու հնարավորություն է ստացել «Ֆոկուսիմա-1» ատոմակայանի աղետից հետո, հաղորդում է Газета.Ru-ն:
Ճապոնիայի իշխանությունները վերանայել են արգելված զոնայի մեջ մտնող որոշ բնակավայրերի կարգավիճակը: Արդեն կիրակի Տամուրա և Կավաութի քաղաքների բնակիչներին կթույլատրվի իրենց տները վերադառնալ:
Վերջին ուսումնասիրության տվյալներով, այդ բնակավայրերի ռադիացիոն ֆոնը նորմայի սահմաններում է: Մինամիսոմա քաղաքի բնակեցման արգելքը կհանվի ապրիլի 16-ին:
2011թ. մարտի 11-ի երկրաշարժի և ցունամիի պատճառով Ճապոնիայում փախստականի կարգավիճակ ունի 343,345 մարդ:










