Հերթական «գոլդ» համարով մեքենան է տեղափոխվել տուգանային հրապարակ (լուսանկարներ)
Երեկ Ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարելու համար Երևանի ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ է տեղափոխվել «Նիսան Ալտիմա» մակնիշի, 71 PO 001 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենան վարել է Արմեն Մանասյանը, ով փորձել է համոզել ՃՈ աշխատակիցներին, որպեսզի չարձանագրվի իր կողմից իրականացված խախտումը և մեքենան չտեղափոխվի տուգանային հրապարակ, ինչը նրան չի հաջողվել։
Դեպքի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին պատմել են, որ նրա ազգականները ազդեցիկ պաշտոն են վարում, սակայն ի զարմանս իրենց, ոստիկանները նրա մեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի













