ԱՄՆ-ը Գուանտանամոյից 5 թալիբի ազատ կարձակի

22:35 • 31.03.12

Աֆղանստանի Խաղաղության Գերագույն խորհրդի անդամ Իսմայիլ Կասիմյարը հայտնել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները սկզբունքայնորեն համաձայնել են ազատ արձակել Գուանտանամոյի բազայի ռազմական բանտում պահվող 4-5 թալիբ բանտարկյալի:

Կասիմյարը պատմել է, որ այժմ Վաշինգտոնը փորձում է Կատարի երաշխիքը ստանալ առ այն, որ ազատ արձակվածները նորից չեն միանա ապստամբներին: Բանն այն է, որ այդ անձանց ազատման հարցը Կատարի մայրաքաղաք Դոհայում «Տալիբան»-ի ներկայացուցչության բացման հիմնական խոչընդոտն է: 

Ամերիկյան կողմը այս տեղեկությունը առայժմ չի հաստատել, հայտնում է obozrevatel.com-ը:

Աֆղանստանի Խաղաղության Գերագույն խորհուրդը նպատակ ունի ազգային հաշտեցում իրականացնել: