Իրանը նշում է Իսլամական Հանրապետության 32-րդ տարեդարձը

11:30 • 31.03.12

Իրանն այսօր նշում է Իսլամական Հանրապետության ստեղծման 32-րդ տարեդարձը: Իրանական լրատվամիջոցների համաձայն` այսօր տոնական միջոցառումներ կանցկացվեն ողջ երկրի տարածքում:

1979 թ.-ի մարտի 30-31-ին անցկացված համընդհանուր հանրաքվեի ժամանակ, իրանցիների 98.2%-ը կողմ արտահայտվեց երկրում քաղաքական համակարգի փոփոխման օգտին: Ապրիլի 1-ին Իրանը հռչակվեց իսլամական հանրապետություն և ստացավ նոր պաշտոնական անվանում` Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ):

Իրադարձությունը հաջորդել էր նույն տարվա փետրվարին տեղի ունեցած իսլամական հեղաշրջմանը, որի արդյունքում տապալվեց Իրանի վերջին շահ Մոհամեդ Ռըզա Փեհլևիի իշխանությունը:

Երկրի դիտորդական խորհրդի տարածած հատուկ հաղորդագրության մեջ նշվում է, որ այս իրադարձությունը «կարևոր էր Իրանի ու ամբողջ աշխարհի համար, որը նոր էջ բացեց երկրի ու իսլամի պատմության մեջ»: