Ադրբեջանի և Իրանի լարված հարաբերությունները ձեռնտու են Հայաստանին

13:29 • 31.03.12

Ներկայումս Ադրբեջանի և Իրանի միջև լրաված հարաբերությունները նպաստավոր են Հայաստանի համար: Այս համոզմունքն այսօր լրագրողների հետ հանդիպամնը հայտարարեցին ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը և իրանագետ Արմեն Իսրայելյանը:

«Երբ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները բարենպաստ փուլում են գտնվում, Իրանում հակայակական հայտարություններ են արվում: Այսօր նրանց հարաբերությունները նպաստավոր են Հայաստանի համար: Այս առիթը պետք է օգտագործել և խորացնել հարաբերություննեը Իրանի հետ»,-ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Իրանագետ Արմեն Իսրայելյանն էլ իր խոսքում նշեց, որ ներկայումս իրանցի պաշտոնյաները բարձր մակարդակով խոսում են այն մասին, որ Ադրբեջան անունով պետություն միայն նախորդ դարասկզբին է ձևավորվել:

«Այդ հայտարարությունները բնականաբար մեր օգտին են: Հիշեցնեմ, որ վերջերս ԵՊՀ-ում Հայաստանում Իրանի դեսպանը նշեց, որ մինչև 1918թ-ը Ադրբեջան անունով պետություն չի եղե»,-ասաց նա:

Խոսելով Իսրայելի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակման մասին, երկու բանախոսներն էլ այն կարծիքն հայտնեցին, որ իրավիճակից Ադրբեջանը կշտապի օգուտներ ձեռք բերել և որոշակի գործողությունների կդիմի ԼՂՀ-ի նկատամամբ:

«Ադրբեջանը, եթե ամեն օր ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս, ապա ցանկացած հնարավոր առիթ նա անպայման կօգտագործի: Իսկ այդ ժամանակ թե որքանով կօգնի մեզ Ռուսաստանը, դժվար է ասել»,-ասաց Արմեն Իսրայելյանը: