Մեքսիկայում երեխաների են զոհաբերել` մահը մեծարելու համար

14:48 • 31.03.12

Մեքսիկայում ոստիկանությունը ձերբակալել է ութ կռապաշտի, որոնք ծիսական զոհաբերության համար 10-ամյա երկու երեխայի ու մի կնոջ են սպանել, հայտնում է BBC-ն:

Սոնորա նահանգի դատախազությունից հայտնում են, որ ձերբակալվածները La Santa Muerte կամ «Սուրբ մահ» խորհրդավոր պաշտամունքի հետևորդներ են: Ի դեպ, նրանցից մի քանիսը նույն ընտանիքի անդամներ են:

Սպանվածների դիերը հայտնաբերվել են Նակոզարի բնակավայրի սրբավայրում: Ըստ դատախազության` սպանությունները կատարվել են գիշերը` հատուկ ծիսակարգի ժամանակ, այնուհետև կռապաշտները զոհերի արյունով են պատել մահ խորհրդանշող կմախքի զոհասեղանը:

Երկրում կռապաշտների թիվն արագ տեմպերով ավելանում է: