Տեղի ունեցավ ՕԵԿ երիտասարդական միության 8-րդ համագումարը

15:26 • 31.03.12

Այսօր Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական միության 8-րդ համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահ վերընտրվեց Առաքել Առաքելյանը: Նախագահի տեղակալները ևս վերընտրվեցին` Լիանա Օհանյանը և Կոլյա Հովսեփյանը:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորեց ընտրվածներին և հանդես եկավ «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդ խորհրդարան ստեղծելու առաջարկությամբ:

«Առաջարկում եմ ստեղծել «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդ խորհրդարանը: Բելգիայում նման մի մոդել տեսել եմ: Կլինի 131 երիտասարդներից բաղկացած խորհրդարան, կարող ենք նախարարներ էլ ունենալ, ասենք Գյուղատնտեսության երիտասարդ նախարար»,- ասաց Բաղդասարյանը` առաջարկելով նաև, որ երիտասարդ խորհրդարանը քննարկի ԱԺ-ի օրենքներ և հանդես գա առաջարկություններով:

Համագումարի սկզբում կուսակցությունն ընտրեց աշխատանքային մարմիններ` նախագահություն, քարտուղարություն, մանդատային և ձաներ հաշվող հանձնաժողով, խմբագրական հանձնաժողով, հաստատվեց կուսակցության ծրագիրն ու կարգադրությունը:

Ինչպես նշեց կուսակցության երիտասարդական միության նախագահ Առաքել Առաքելյանը համագումարի համար ընտվել են 627 պատվիրակներ, որոնցից ներկա էին 621-ը:

Համագումարին ելույթով հանդես եկավ Հունգարիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության երիտասարդական միության նախագահ Թվիսթան Ազբեխը, ով նշեց, որ ունի հայկական արմատներ.

«Ես այստեղ եմ, որովհետև Հայասատանին կապվել եմ արյունակցական կապով: Իմ պապիկն ինձ ասել է, որ իմ ընտանիքը ունեցել է հայկական արմատներ և իմ այստեղ գտնվելը երազանք էր»,- նշեց նա:

Ազբեխն իր խոսքում ասաց, որ շատ նմանություններ է տեսնում Հայաստանի և Բուլղարիայի պատմությունների միջև:

«Մեր անցյալը և ներկան շատ նման են իրար, երկուսն էլ հիմված են քրիստոնեկան հիմունքների վրա, երկուսն էլ աղետներ և ողբերգություններ են տեսել»,- նշեց նա

Նա կարևորեց երիտասրդների մասնակցությունը երկրի քաղաքական-հասարակական կյանքին և այդ իմաստով ողջունեց երիտասարդ օեկաններին և գովելի համարեց նրանց` երկրի ապագայով մտահոգությունները: «Հաջող քարոզարշավ և Աստված օրհնի Հայաստանը»,- իր ելույթը եզրափակեց նա:

«Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական միության նախագահ Առաքել Առաքելյանը իր ելույթում նշեց, որ կարևորում են երիտասարդական միության աշխատանքը միջազգային կազմակերպությունների հետ։

«Մեր երիտասարդական միությունը կարևորում է ակտիվ համագարծակցուկյունը եվրոպական հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ: Սա էր արդյունքը, որ ՕԵԿ-ը դարձել է միջազգային դեմոկրատական միության լիիրավ անդամ»,- նշեց նա:

«Խոստանում ենք նոր ու արդյունավետ նախագծերով հանդես գալ, պետք է արդարացնենք սպասումները, աշխատենք օրնիբուն հանուն մեր քաղաքական թիմի հաղթանակի»,-ասաց Առաքելյանը:

Համագունմարի ավարտին ընտրվեց նաև կուսակցության վարչությունը և
երիտասարդկանմ միության խորհրդի կազմը, որը ձևավորվեց Երևանի և մարզերի համակարգող խորհուրդների նախագահներից: