ՌՈ պետը և ՊՆ Երևանի կայազորի ՌՈ պետը հեռացվա՞ծ են
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Մուշեղ Աղեկյանն այս պահին ոչ հերքում, ոչ հաստատում է տեղեկատվությունը, որ զբաղեցրած պաշտոններից հեռացված են Ռազմական ոստիկանության պետ Արմեն Սահակյանը և ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը:
Ըստ շրջանառվող լուրերի` հնարավոր է՝ պաշտոնանկությունները կապված լինեն մոտ մեկ ամիս առաջ ՌՈ-ում ժամկետային զինծառայող Արսեն Գրիգորյանի դաժան ծեծի հետ:
Հիշեցնենք, որ այս դեպի կապակցությամբ ՊՆ-ում նշանակվել էր ծառայողական քննություն:
Այդ ժամանակ մամուլով և կայքերով, որպես ծեծի հեղինակների, նշվում էր Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ռուփանյանի և քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանի անունները:









