Սերժ Սարգսյանը վերջին հրաժեշտն է տվել անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ընտանիքի անդամների, հարազատների, ականավոր արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամների և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուների հետ վերջին հրաժեշտն է տվել Ալեքսանդր Հարությունյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։









