Ինքնաբացարկի մասին տեղեկությունները թույլ մարդիկ են տարածել. Տիգրան Ուրիխանյան
«Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանի և Վահան Բաբայանի ինքնաբացարկի մասին տեղեկությունները, թույլ մարդկանց ձեռքի գործն են: Այսօր այս մասին ասուլիսի ժամանակ իր կարծիքը հայտնեց Տիգրան Ուրիխանյանը` նշելով, որ իրենց «ստերի ճիրաններն են գցել, որից պետք է դուրս գան»: Նա նշեց, որ ապատեղեկատվությունը տարածողների մեջ չի տեսնում քաղաքական ուժերի:
«Ուժեր չեմ տեսնում, այլ թույլ մարդկանց, ովքեր վախենում են մրցակցությունից»,- նշեց նա՝ ևս մեկ անգամ նշելով, որ չեն պատրաստվում ինքնաբացարկ հայտարարել:
Վահան Բաբայանն էլ ցավալի համարեց, որ լրատվամիջոցները նման սխալ տեղեկություններ են տարածել. «Շատ ցավալի եմ համարում, որ որոշ զլմներ ապատեղեկատվություն են տարածում մեր վերաբերյալ, որը գոյություն չունեցող հարց է»,- ասաց նա:
Ուրիխանյանի կարծիքով ինքնաբացարկի մասին տեղեկություններ տարածողները չեն ցանակնում, որ Ազգային ժողովում լինեն իրենց նման քաղաքական գործիչներ:
«Տեղեկություններ տարածողները չեն ուզում, որ խորհրդարանում հայտնվեն համապատասխան կրթություն ունեցող արդյունավետ աշխատող մարդիկ: Ցանկություն կա՞ նույն որակի խարհրդարան ունենալու, ուզում են միայն հետադիմե՞լ։ Դրանո՞վ է պայմանավորված, որ լրատվամիջոցները այդպիսի ինֆորմացիա տարածեցին»,-հարցադրումներ արեց Ուրիխանյանը:









