Հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում, իսկ երեկոյան՝ տեղումներ

15:02 • 31.03.12

ՀՀ ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին ՀՀ տարածքում` մասնավորապես Տավուշի, Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, սպասվում է քամու ուժգնացում` մինչև 20 մ/վ արագությամբ:

Meteo-tv.amկայքից էլ տեղեկանում ենք, որ այսօր ժամը 13.00-ի դրությամբ սաստիկ քամու պատճառով դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը: Կատարվում են մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքներ:

Օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ, առավել զգալի տեղումներ կդիտվեն երեկոյան ժամերին: Առանձին վայրերում, լեռներում, լեռնանցքներում հնարավոր է քամի, բուք 20-22 մ/վրկ, ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց, տեղ-տեղ մառախուղ:

Իսկ վաղը, ապրիլի 1-ին, հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված բարձր ճնշման դաշտով: Ապրիլի 1-2–ին սպասվում է փոփոխական եղանակ, օրվա ընթացքում եղանակի բնույթը հնարավոր է մի քանի անգամ փոխվի, պարզ երկինքը կփոխվի խիտ ամպամածության, և հակառակը: Սակայն ընդհանուր առմամբ էական տեղումներ չեն դիտվի: Առանձին վայրերում, լեռներում, լեռնանցքներում հնարավոր է քամի 15մ/վ, տեղ-տեղ մառախուղ, ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց: Առանձին վայրերում ժամանակ առ ժամանակ հնարավոր են միայն կարճատև թույլ տեղումներ: Օդի ջերմաստիճանը կրկին մի փոքր կբարձրանա, առաջիկա շաբաթվա ընթացքում կրկին տաքանալու միտում է նկատվում:

Երևանում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է անձրև, որը առավոտյան դեմ կդադարի:
Ապրիլի 1-2–ին Երևանում սպասվում է գարնանային ջերմ և առանց էական տեղումների եղանակ, առանձին հատվածներում հնարավոր է միայն աննշան և կարճատև անձրև: