Եմենում «Ալ Կաիդայի» և բանակի բախման արդյունքում մոտ 30 հոգի է զոհվել
Եմենի կառավարական զորքերի և «Ալ Քաիդայի» զինյալների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ավելի քան 30 հոգի է զոհվել: Զոհվածների մեծ մասը կառավարական զինվորներ են: Ինչպես տեղեկացնում է «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը, կատաղի մարտերը տեղի են ունեցել Լահջի մարզում:
Մարտերը սկսել են երբ ծայրահեղականները հարձակվել են զինվորական ստորաբաժանումների վրա, որոնք մասնակցել էին միջազգային ահաբեկչական խմբավորման անդամների վնասազերծման գործողությանը: Հաղորդվում է երկու կողմերից տասնյակ վիրավորների և գերիների մասին:
«Ալ Կաիդան» էապես ամրացրել է իր դիրքերը Եմենի հարավային և արևելյան շրջաններում: Ավելի վաղ բախումները էին տեղի ունեցել նաև Աբիյանի մոտակայքում` Զինջիբար քաղաքում: Մարտի սկզբներին այստեղ ռազմական ստորաբաժանումների վրա իրականացված հարձակումների ընթացքում մոտ 200 զինծառայող էր զոհվել:









