3-րդ բանակային կորպուսի հրամանատար Լևոն Երանոսյանը՝ Ոստիկանության զորքերի պետ

17:18 • 31.03.12

Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Tert.am–ին հայտնեց, որ աշխատանքից ազատվել է Ոստիկանության զորքերի պետ գեներալ–մայոր Գարիկ Գաբրիելյանը, ով հանրությանը ավելի շատ հայտնի է «Գել» մականվամբ։

Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Լևոն Երանոսյանը՝ ազատվելով բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Տեղեկություններ կան, որ տեղի է ունենալու փոխատեղում, այսինքն Գարիկ Գաբրիելյանը նշանակվելու է ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։