Այվազովսկու բնանկարը կլինի «Սոթբիզ» աճուրդի մեխը

17:05 • 02.04.12

Ապրիլի 24-ին Լոնդոնի «Սոթբիզ» աճուրդում տեղի կունենա արևելյան թեմատիկայով բնանկարների վաճառքը:

Աճուրդում իր առանցքային տեղը կունենա հայազգի մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Կոստանդնապոլիսը Բոսֆորի նեղուցից» կտավը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Կտավի նախնական արժեքը գնահատվել է 1.2-ից 1.8մլն ֆունտ ստեռլինգ:

Նշվում է, որ 1995թ. «Կոստանդնապոլիսը Բոսֆորի նեղուցից» կտավն արդեն վաճառվել է և մինչ օրս պահվել մասնավոր հավաքածուում:

Աճուրդում վաճառվելիք կտավներում հիմնականում ներկայացված կլինեն Մերձավոր արևելքը, Թուրքիան և հյուսիսային Աֆրիկան:

Բացի հայազգի մեծանուն նկարչի կտավից վաճառքի կհանվեն նաև Ջոն Ֆրեդերիկ Լյուիսի, Էդվարդ Լիրի, Էժեն Ֆրոմանտենի և Ալբերտո Պազինիի աշխատանքները: