Աուտիզմին նվիրված գիտաժողով Կրթության և գիտության նախարարությունում
Այսօր աուտիզմի իրազեկման միջազգային օրվան նվիրված գիտաժողով անցկացվեց Գիտության և կրթության նախարարությունում։
Գիտաժողովում բարձրացվեցին աուտիզմով հիվանդ երեխաների խնդիրների, կարիքների բարելավմանը վերաբերող հարցեր։
ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում նշեց, որ 2008-ից խիստ կարևորվել է տեղեկության հրապարակայնությունը:
Աշոտյանը տեղեկացրեց, որ գիտաժողովը նպատակ ունի պարզել այդ երեխաների խնդիրներին լուծում առաջարկելու տարբերակները։
«Աուտիզմով հիվանդ երեխաների թիվն աճում է մեծ արագությամբ նաև Հայաստանում: Պատահական չէ, որ այս ամիսների ընթացքում ՀՀ նախագահի տիկնոջ աջակցությամբ անց ենք կացրել աշխատանքային խորհրդակցությունների մի ամբողջ շարք՝ հասկանու, թե ինչ քայլեր պետք է անենք»,- ասաց նա։
Նախարարը նաև հիշեցրեց, որ անցած նիստին կառավարությունը հաստատեց աուտիզմի ազգային հիմնադրամ ստեղծելու նախագիծը:
Արմեն Աշոտյանն այնուհետև տեղեկացրեց, որ առաջիակայում ստեղծվելիք հիմնադրամին պետությունը տրամադել է տարածք, ինչպես նաև որոշակի գումարներ: «Այդտեղ հանդիպելու են այն բոլոր կազմակերպությունները, որոնք մտածում են այս հիվանդությամբ տառապող երեխաների առողջության մասին»,- ասաց նա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյան իր հերթին նշեց, որ իրենք համատեղ ուժերով անգամ չեն կարող ճիշտ ծրագիր կազմել, եթե լավ չպատկերացնեն այս հիվանդությամբ տառապող երեխաների խնդիրները:
«Այդ երեխաների համար կրթական իրավունքը, ընտանիքում ապրելու և դաստիարակավելու իրավունքն ամենակարևորն է: Սրա մեջ պետք է մտնի նաև երեխային երաժշտական կրթությունը և այլն: Մենք պետք է մեր բոլոր ջանքերը ներդնենք և ինչքան հնարավոր է արագացնենք մեր աշխատանքները, որ երեխաները շատ երկար չսպասեն»,- ասաց նա:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինա Ռոչելան նշեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին ՄԱԿ-ը մեծ ուշադրություն են դարձնում։
«Մենք ամուր համագործակցություն ենք ստեղծում տարբեր գերատեսչությունների հետ, ինչը օգնում է երեխաների խնդիրների լուծմանը: Նրանք յուրահատուկ երեխաներ են, որոնք հատուկ կերպ են ընկալում աշխարհը: Ես տպավորված եմ այն աշխատանքով, որ ՀայաստանՆ իրականացնում է հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում»,- ասաց նա և ավելացրեց, որ այս առումով Հայաստանը տարածաշրջանում ավելի մեծ ուշադրություն է դարձնում խնդրին:









