Բաքվի գիշերօթիկ դպրոցում հրդեհ է բռնկվել
Բաքվի Շուվելյան արվարձանի թիվ 2 գիշերօթիկ դպրոցում այսօր առավոտյան` ադրբեջանական ժամանակով ժամը 8.00-ին, հրդեհ է բռնկվել, հայտնում է Trend-ը:
Ըստ Բաքվի իրավապահների` հրդեհը բռնկվել է ուսումնական կորպուսում, որի հետևանքով բոլոր երեխաները շտապ տարհանվել են:
Մոտ երկու ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ երեք հրշեջ ստացել է մարմնական թեթև վնասվածքներ:
Նախնական վարկածով` արտակարգ իրավիճակի պատճառը եղել է կարճ միացումը:









