Լիբանանում մեծ շուքով է նշվել Ծաղկազարդի տոնը (լուսանկարներ, տեսանյութ)
Լիբանանի հայ հայմայնքը ինչպես ամեն տարի, այս տարի ևս հոծ բազմությամբ նշել է Ծաղկազարդի տոնը։ Հատկապես տպավորիչ է եղել Սուրբ պատարագին հաջորդած մանուկների հանդիսավոր թափորը։
Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինն իր պատգամով կոչ է ուղղել հայ երիտասարդներին և մանուկներին, որ հայ ընտանիք կազմեն, «որպէսզի հայ ընտանիքի ճամփով մենք կերտենք մեր ընտանիքի պայծառ ապագան։ Կաղոթեմ, որ մեր հայ մանուկները իրենց երկնային շնորհքներով ու բարիքներով ծաղկազարդեն մեր ժողովուրդին կյանքը՝ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն»,- ասել է վեհափառը։






















