Չինացի 2-ամյա երեխային փրկել են 12 մետրանոց ջրհորից (տեսանյութ)

17:31 • 02.04.12

Չինաստանում փրկարարներին հաջողվել է փրկել 2 տարեկան տղային, ով պատահաբար ընկել է ջրհորի մեջ: Նախ փրկարարները փորձել են հանել տղային պարանի օգնությամբ, բայց քանի որ նրա մարմինը շատ փոքր է եղել, դա չի հաջողվել:

Ի վերջո փրկարարներին հաջողվել է հանել երեխային ջրհորից և անմիջապես տեղափոխել հիվանդանոց: