Կիպրոսի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

17:28 • 02.04.12

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Այցի ընթացքում Կիպրոսի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների բանակցություններն և համատեղ մամլո ասուլիսը:
Էրատո Կոզակու-Մարկուլիսը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: