Եվրատեսիլի կայքում Շուշին ներկայացվել է Ադրբեջանի կազմում
«Եվրատեսիլ» երգի միջազգայի մրցույթի eurovision.tv պաշտոնական կայքում ապատեղեկատվությունն է տարածվել Ադրբեջանի մասին:
Ադրբեջանի մասին պատմող հոդվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս տարածքում գտնվող Շուշին և Տիգրանակերտը` Shusha և Aghdam անվանումներով, ներկայացված են Ադրբեջանի շրջանների ցանկում:
Հոդվածում խոսվում է Ադրբեջանի «դարավոր պատմության». պատմական արժեքներից` կարպետի, իսկ երաժշտական ավանդույթներից` մուղամի մասին: Անդրադարձ է արվում նաև ադրբեջանական «յուրօրինակ» խոհանոցին:
«Ադրբեջանն իսկական գանձ է հնագետների համար»,- ասված է մրցույթի պաշտոնական կայքէջում:










