Էդուարդ Կարսյանի աշխատանքները՝ պրոֆեսիոնալ դիզայնի ցուցահանդեսում

15:57 • 02.04.12

Վաղը Հայաստանում առաջին անգամ կբացվի պրոֆեսիոնալ դիզայնի ցուցահանդես, այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կալենց թանգարանի տնօրեն Սարո Կալենցը:

Ցուցահանդեսում կներկայացվի նկարիչ Էդուարդ Կարսյանի աշխատանքները, որոնք ներառում են մի քանի արվեստների ստեղծագործություններ` յուղաներկ, գրաֆիկա, նկարչություն կերամիկայի վրա, լուսանկարներ և այլն:

Կալենցը նշեց, որ ցուցահանդեսը յուրօրինակ է նրանով, որ Կարսյանը ձևավորել է նաև ցուցասրահների դիզայնը:

Նա նաև տեղեկացրցե, որ Կարսյանը ձևավորվել է նաև Երևանում շատ հայտնի ռեստորաններ և ժամանցային վայրերի ինտերյերները, ինչպիսիք են «Կակտուսը», «Շերլոկ Հոլմսը» «Մարկո Պոլոը», «Սայաթ նովա» կոմպլեքս, «Վենեցիա» համալիր և այլն:

«Կարսյանը առաջադեմ արվեստագետ է՝ նորարար։ Ծանոթ է բոլոր դիզայներական նորույթների հետ: Գիտի աշխարհում ինչ է ստեղծվում և այդ մակարդակի վրա են իր աշխատանքերը»,- ասաց Կալենցը:

Կալենց թանգարանի գործադիր տնօրեն Լարիսա Կատասանովան իր հերթին պարզաբանեց, որ ցուցահանեսը կրում է «Էդուարդ Կարսյան. Հետահայաց» խորագիրը, քանի որ ներկայացված են նկարչի դեռ 70-ականներից մինչ այսօր արված ստեղծագործոթյունները:

Նա կարևոր համարեց նաև Կարսյանի դերը Հայաստան մոնումենտալ արվեստը բերելու համար.

«Կարսյանը Հայաստան բերեց մոնումենտալ արվեստը և իր շնորհիվ Նկարիչների միությունում ստեղծվեց մոնումենտալ արվեստի սեկցիա»,- ասաց Կատասանովան:

Նրա խոսքով՝ ցուցանահդեսի բացումից հետո նախատեսված է նաև քննարկում Կարսյանի հետ, որի ժամանակ նա կներկայացնի իր արվեստի ստեղծման մոտեցումները:

Տնօրենի խոսքով ցուցահանդեսը նախատեսված է մեկ ամիս, սակայն եթե այցելությունները շատ լինեն, հնարավոր է, որ երկարցվի ժամանակը։