2 հնդիկ ընտանիք չեն կարողանում «կիսել» տղա երեխային
Հնդկաստանի Ջոդհպուա քաղաքում բնակվող երկու ընտանիք պայքարում են նորածին տղային տիրանալու համար, տեղեկացնում է «Բի-Բի-Սի»-ն: Ենթադրվում է, որ նրանք ծննդատանը շփոթել են նորածին աղջկան և տղային: Ընդ որում, կողմերից ոչ մեկը չի ցանկանում ընդունել աղջիկ երեխային:
Երկու ընտանիքներն էլ մերժել են արյան հետազոտության արդյունքերը և պահանջել են երեխաների ԴՆԹ-ի հետազոտություն անցկացնել, ինչը կպահանջի ևս 5 շաբաթ:
Երեխաները կմնան ծննդատանը մինչ գենետիկական տեղեկատվության պարզաբանումը:
Հնդկական մամուլն այս «միջընտանեկան ճակատամարտը» որակել է որպես՝ պետությունում աղջիկների ցածր սոցիալական կարգավիճակի «դառը ապացույց»:









