Մամեդյարովը կհանդիպի ՄԽ համանախագահների հետ

13:59 • 02.04.12

Ապրիլի վերջին Ադբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ապրիլին Դուբլինում ոչ պաշտոնական հանդիպում կունենան: Իսկ Ադրբեջանի արտգործնախարարի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումը կկայանա Լոնդոնում:

Ճեպազրույցի ընթացքում Մամեդյարովը հայտարարել է, որ համանախագահների հետ հանդիպման ընթացքում քննարկվելու է Հայաստանում կայանալիք ընտրությունների հարցը: