Մաշտոցի այգում քանդում են, բայց ոչ կրպակները

13:13 • 02.04.12

Մաշտոցի պուրակում այս պահին ընթանում են քանդման աշխատանքներ, սակայն ոչ թե կրպակներ են ապամոնտաժվում, այլ «Կանաչ Կենտրոն» ՓԲԸ-ն շարունակում է բարեկարգել կրպակների շրջակայքը, որը դեռևս քանդման փուլում է:
Պուրակում անժամկետ շուրջօրյա նստացույցի հայտարարած բնապահպանակտիվիստների և ոստիակնների միջև բախումներ չեն եղել նաև նստացույցի երկրորդ գիշերը:

«Գիշերն անուշ էր, գիշերն հեշտագին,– կատակում էին բնապահպանները: Սակայն, ըստ նրանց, նույնը չի կարելի ասել ոստիակնների դեպքում, որոնց միջև արդեն տարաձայնությունները նկատելի են:

«Մեկը մյուսին դժգոհում էր, թե բավական է ինչքան պիտի ինքը մնա, ինչու չեն հերթափոխում»,-Tert.am-ին ասաց բանպահպան ակտիվիստներից Եղյա Ներսիսյանը:

Մինչդեռ ոստիկանները հրաժարվեցին մեզ հետ զրուցել այդ թեմայով՝ միայն նշելով, որ սիրով կատարում են իրենց պարտականությունները:

Նրանիցից մեկը սակայն նշեց, որ իրենք ոչ թե ժամով են հերթափոխում, այլ խառը, ում երբ հանգստի իրավունք կտրվի:
Այս պահին «ապամոնտաժող բրիագդից» ոչ ոք դեռևս այգում չէ: Ինչպես տեղեկացրեցին բնապահպանները՝ ժամը 14։00-ին նոր խումբ կձևավորվի, որոնց անունները նախապես ոստիակնությանը կհայտնեն, հետո միայն այգի կգան՝ կրկին փորձելու ապամոտաժել այգում տեղադրված կրպակները։