Բակո Սահակյանն ընդունել է Աշոտ Ղազարյանին և Սմբատ Լպուտյանին

13:28 • 02.04.12

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ:

Ըստ ԼՂՀ նախագահական գրասենյակի մամուլի ծառայության՝ հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Բակո Սահակյանը կարևորել է ՀԲԸՄ դերակատարությունը Արցախի շենացման գործում` ընդգծելով համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:

Նա նաև գոհունակություն է հայտնել սպորտի զարգացման բնագավառում կազմակերպության ակտիվ մասնակցության կապակցությամբ` նշելով, որ այն մեծապես նպաստում է համայն հայության բոլոր հատվածների համախմբվածության ամրապնդմանը: