20-ամյա երիտասարդը խաբելու օրը խաբեությամբ հափշտակել է բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի հեռախոսը

12:26 • 02.04.12

Ապրիլի 1-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Շիրակի փողոցի թիվ 54 շենքի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։

Պարզվել է, որ նա ս/թ մարտի 27-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ հափշտակել է նրա բջջային հեռախոսը: Կատարվում է հետաքննություն: