Հռոմի պապի խնդրանքով Կուբայում կնշեն Ավագ ուրբաթը
Կուբա կատարած այցի ընթացքում Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը խնդրել է երկրի առաջնորդ Ռաուլ Կաստրոյին` Քրիստոսի խաչելության հիշատակի օրը` Ավագ ուրբաթը, երկրում տոն հայտարարել, գրում է բրիտանական Daily Mail-ը:
Կաստրոն ընդառաջել է Բենեդիկտ 16-րդի խնդրանքին և այս շաբաթվա Ավագ ուրբաթը տոն հայտարարել:
Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին իր դրական է գնահատել Կուբայի իշխանությունների այս քայլն ու նշել, որ երկրի կոմունիստական իշխանությունները ավելի ուշ կքննարկեն Ավագ ուրբաթը երկրում մշտական տոն դարձնելու հարցը:
Նշենք, որ Կուբայում Ֆիդել Կաստրոյի կողմից 1959թ.-ի հեղափոխությունից հետո բոլոր հոգևոր տոները արգելվել են:









