Ֆաշիստների հանգստյան կենտրոնը կվերածվի շքեղ հյուրանոցի
Հիտլերի կողմից 1930-ական թվականներին կառուցված ամենամեծ հանգստյան կենտրոն Prora-ն կվերածվի շքեղ 400 հոգանոց հյուրանոցի, գրում է բրիտանական Daily Mail-ը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին ֆաշիստական զինվորների կողմից կառուցված շինությունը վաճառվել է 2.2 մլն ֆունտ սթեռլինգով Բեռլինում կայացած աճուրդի ժամանակ:
Այն կառուցվել է 6 տարվա ընթացքում և ունի մոտ 3 մղոն առափնյա տարածք: Շինությունը նախատեսված է եղել մոտ 20 հազար նացիստների համար հանգստի կենտրոն դարձնել,սակայն երբևէ չի ծառայել իր նպատակին:
Prora-ն 1945թ.-ին գրավվել է Խորհրդային Միության բանակի կողմից: Խորհրդային իշխանությունները նախ որոշել են պայթեցնել այն, սակայն պայթուցիկի անհրաժեշտ քանակի բացակայության պատճառով վերածել են գաղտնի տանկային և հրետանային կայանի:









