«Ազատ դեմոկրատները» Րաֆֆի Հովհաննիսյանի՝ թեկնածությունը հանելուն պատասխան է սպասում ՀԱԿ–ից

14:09 • 02.04.12

«Ազատ դեմոկրտաներ» կուսակցության անդամ Կարապետ Ռուբինյանը այսօր կայացած ասուլիսում հայտարարեց, որ շատ ողջունելի քայլ կլինի, եթե ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հանի իր թեկնածությունը, որտեղ նաև առաջադրված է «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ ի պատասխան թիվ 7 ընտրատարածքում «Ժառանգության» ցուցաբերած բարի կամքի։

Խոսքը «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնաբացարկի մասին է, որը նա արեց, քանի որ այդ ընտրատարծքում առաջադրված էր նաև ՀԱԿ ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Ռուբեն Հակոբյանի, վերջերս Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի հետ ընտրատարածքներում ընդդիմութան մեկ միասնական թեկնածու ունենալու վերաբարյալ տեղի ունեցած կոնֆլիկտից հետո, «Ժառանգությունը» չի «խռովում» ՀԱԿ-ից:

«Սրանք քաղաքական պրոցեսներ են, սա չի նշանակում, որ պետք է խռովենք իրարից, դռները բաց են, մենք կարող ենք մեկ միասնական թեկնածու ունենալ»,-ասաց Հակոբյանը:

Խոսելով բանակցությունների մասին` նա ասաց, որ զարմացած էր, որ իրենց առաջարկությունները մերժվեցին և ի վերջո պարզվեց, որ ՀԱԿ-ը համագործակցում է իշխանական ուժերի հետ. «Զարմանալի է, որ մեր առաջարկությունը մերժվեց, բանակցողները ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացրեցին: Վերջում պարզվեց, որ ՀԱԿ-ը բանակցությունները տանում է իշխող կոլաիցիայի հետ:

«12-րդ և 13-րդ ընտրատարածքներում միասին պայամանավորվել են պաշտպանել միմյանց»,- նշեց նա:

Ըստ այդմ նա կասկածելի է համարում ՀԱԿ-ի վարքագիծը և չի հավատում իշխանափոխության հասնեու նրանց խոսքերին. «Եթե օրվա կեսին մի բան են ասում, մյուս կեսին իշխափոխության մասին են խոսում, ապա կասկածելի է այդ», -ասաց նա:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի`մեծամասնական ընտրակարգում իր թեկնածության հրաժարվելուն, ապա Հակոբյանն ասաց. «Անկախ այդ պայմանավորվածությունից, մենք ասել էինք, որ կհանի իր թեկնածությունը։ բանակցության մեջ չէր մտնում դա», - պարզաբանեց նա:

Իսկ «Ազատ դեմոկրտաներ» կուսակցության անդամ Կարապետ Ռուբինյանը նշեց, որ այս մասին հասարակությանը սխալ տեղեկատվություն էր հաղորդվել։

«Րաֆֆին, իմալանով, որ Փաշինյանը առաջադրվել է, բարի կամք դրսևորեց և հանեց իր թեկնածությունը: Իսկ հասարակությանը մատուցվեց այնպես, որ «վատ» «Ժառանգությունը» ընդդեմ ՀԱԿ-ի թեկնածուներ է առաջադրել»,-ասաց նա։