Ռուսական նավը Սիրիա է ուղևորվում

14:07 • 02.04.12

Բոսֆորի նեղուցի ուղղությամբ շարժվող ռուսական Սևծովյան նավատորմի Сметливый նավը հասնելու է Սիրիայի ափերի մոտ, հայտնել է ռազմա-դիվանագիտական աղբյուրը:

«Նախատեսվում է նավի գործնական այցը սիրիական Տարտուս նավահանգիստ, որտեղ գտնվում է ռուսական ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետը», - ասել է աղբյուրը:

Միջերկրական ծով` նավի այցի մասին, ավելի վաղ հայտնել էր նաև Սևծովյան նավատորմի տեղեկատվության ապահովման բաժնի պետ Վյաչեսլավ Տրուխաչևը: Սակայն մանրամասներ նա չէր ներկայացրել: