Երևանում է «Տոկիո» լարային քառյակը` «Երևանյան հեռանկարների» շրջանակներում
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի բացմանն ապրիլի 3-ին համերգով հանդես կգա աշխարհի լավագույն կամերային խումբը` «Տոկիոյի լարային քառյակը»:
«Այս տարվա փառատոնը շատ ավելի շքեղ է լինելու: Ինչպես գիտեք, փառատոնն անց է կացվում երկրի նախագահ Սերժ Սարգյանի բարձր հովանու ներքո: Մեզ համար շատ մեծ պատիվ է հյուրընկալել «Տոկիո լարային քառյակին», որը ունի շատ մեծ հեղինակություն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:
Փառատոնը նախկինում կոչվում էր «21-ի հեռանկարներ», և դասվում է Եվրոպայի առաջատար փառատոնների շարքին: Փառատոնը նախկինում նույնպես հյուրընկալել է այնպիսի ճանաչված մենակատարների և երաժշտական խմբերի ինչպիսիք են Լարա Ֆաբիանը, Բորիս Բերեզովսկին, Պլասիդո Դոմինգոն, Լոնդոնի թագավորական նվագախումբը և այլն:
«Տոկիո լարային քառյակի» կազմում են Մարթին Բիվերը` ջութակ, Կիկուեյ Իկեդա` ջութակ, Կաձուհիդե Իսոմուրա ` ալտ, Քլայվ Գրինսմիթ` թավջութակ:
Լարային քառյակը, չնայած Տոկիո անվանմանը, ավելի շատ ամերիկյան է և հիմնադրվել է Նյու Յորք քաղաքում, պարզապես հիմնադիրներն են եղել ճապոնացիներ։ Քառյակն այժմ իր գործունեությունը հիմնականում ծավալում է Ամերիկայում:
Խումբը նվագում է «Պագանինի կվարտետ»–ը Ստրադիվարուսի գործիքներով, որոնք 19-րդ դարում ձեռք է բերել և նվագել լեգենդար ջութակահար Նիկոլո Պագանինն:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնին աջակցում են Մշակույթի նախարարությունն ու Երևանի քաղաապետարանը։










