Ամերիկացի ծնողները սովամահ են արել որդուն

11:42 • 02.04.12

ԱՄՆ-ի Դալաս քաղաքում 11-ամյա մի տղա սովամահ է եղել այն, երբ ծնողները փակել են նրան սենյակում և տվել միայն հաց ու ջուր: Այս մասին հաղորդում է foxnews.com-ը:

Ահազանգը ստացվել է երեխայի պապիկից՝ Ջոնաթան Ռեմսիից, ով մոտ ինը ամիս թոռանը չտեսնելուց հետո դիմել է իրավապահներին:

Երեխայի հայրը՝ 31-ամյա Աարոն Ռեմսին և խորթ մայրը՝ 31-ամյա Էլիզաբեթ Ռեմսին ձերբալկալված են:

Ոստիկանության տվյալներով՝ մի քանի ամիս շարունակ երեխան ունեցել է «զինվորական սննդակարգ»՝ հաց, ջուր, երբեմն էլ կաթ՝ որպես պատժամիջոց` վատ վարքի համար:

Հայրը պատմել է ոստիկանությանը, որ տղան սկսել է իրեն շատ վատ պահել նախորդ տարվանից, երբ իբր հարվածել է խորթ մոր փորին, ինչի հետևանքով վերջինը վիժել է:

Այս միջադեպից հետո հայրը ծեծել է երեխային և պահել նրան փակի տակ՝ մինչև մահը: Այդ ամիսների ընթացքում տղայի քաշը 40կգ-ից դարձել է 27կգ:

Հայրը պատմել է, որ երեխային մեռած գտնելուց հետո, լվացել է դին, փաթաթել սավանի մեջ և թաղել անտառում: