ԱՄՆ-ը 13 մլն է խոստացել իսլամիստ եղբայրների մասին տեղեկության համար
ԱՄՆ-ի իշխանությունները խոստացել են 10 մլն դոլարով պարգևատրել նրան, ով կօգնի գտնել Հաֆիզ Սաիդին՝ իսլամական «Լաշքար-է-թաիբա» խմբավորման առաջնորդին:
Հնդկաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը հայտարարել է, որ ԱՄՆ նաև 3 մլն դոլար պարգևատրում են սահմանել Սաիդի խորթ եղբոր՝ Աբուլ Ռեհման Մակկիի համար:
Նշենք, որ «Պարգևատրումներ հանուն արդարադատության» ծրագրի հովանավոր ԱՄՆ Պետդեպարտամենտը, 62-ամյա Հաֆիզ Սաիդի գտնելու համար պարգևատրման մասին հայտարարել է իր կայքում. «Սաիդը կասկածվում է 2008թ-ին Մումբայում բազմաթիվ ահաբեկչությունների կազմակերպման մեջ, որոնց հետևանքով զոհվել էր 166 մարդ, այդ թվում՝ ԱՄՆ-ի 6 քաղաքացի» - նշված է կայքում:









