80-ամյա ամերիկուհին միայնակ վայրէջք է կատարել

13:29 • 03.04.12

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի 80-ամյա մի բնակչուհի երկու շարժիչ ունեցող ինքնաթիռով վայրէջք է կատարել, երբ նրա օդաչու ամուսինը կորցրել է գիտակցությունը, իսկ ավելի ուշ մահացել է:

Դեպքը տեղի է ունեցել նրանց հայրենի նահանգում, հայտնում է foxnews.com-ը:

Նշվում է, որ 80-ամյա կինը ինքնաթիռ կառավարելու փորձ չի ունեցել:

Նախ նա փորձել է ռադիոյով օգնություն կանչել և որոշ ժամանակ անց եկել է երկրորդ ինքնաթիռը և օգնել կնոջը վայէջք կատարել:

«Մենք հպարտանում ենք այս կնոջ արարքով: Շատ բարդ իրավիճակ էր, մանավանդ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ ամուսինը անգիտայկից վիճակում ընկած էր նրա կողքը» - ասել է տեղի շերիֆը: