Ալ Կաիդան Նյու Յորքը ոչնչացնելու սպառնալիքով պաստառ է ստեղծել
«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորմանը պատկանող կայքերից մեկում Նյու Յորքին սպառնացող պաստառ է հայտնվել: Այդ պատճառով ԱՄՆ-ի Դաշնային հետախուզական բյուրոյում պատրաստվում են հակազդել ահաբեկիչների նոր հարվածներին, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը։
Հոլիվուդյան ֆիլմերի ոճով պատրաստված պաստառում գրված է՝ «Սպասեք «Ալ Կաիդայի» մոտալուտ վերադարձին»։
Նյու Յորքի ոստիկանական մի բաժանմունքից տեղեկացրել են, որ հրապարակված պաստառը դեռ որևէ լուրջ վտանգ չի ներկայացնում։ Հատուկ ծառայության աշխատակիցները գործողություններ են իրականացնում պաստառը տարածած անձանց ինքնությունը պարզելու համար։
«Մենք վախենում ենք քաղաքի ապագայի և բնակիչների համար», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը։









