Մեկնարկեց միջազգային արբիտրաժի գործունեությունը թեմայով համաժողովը
Այսօր Երևանում մեկնարկեց «Միջազգային արբիտրաժի գործունեությունը իրավական համակարգի կարգավորման գործում» թեմայով միջազգային համաժողովը` նվիրված «ՀՀ արդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանի» 5-ամյակին:
Համաժողովը տևելու է երկու օր` ապրիլի 3-4-ը, որին մասնակցելու են Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից և այլ երկրներից, ինչպես նաև Աջարիայից ժամանած արբիտրաժային դատարանների նախագահներ:
Առևտրարադյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը բացման խոսքում նշեց, որ 5 տարիների ընթացքում Հայաստանում գործող արբիտրաժային դատարանը արդյունավետորեն է աշխատել։
«Արբիտրաժային դատարանը արդյունավետորեն իրականացնում է իր գործունեությունը այս տարիներին: Մեծ աշխատանք է կատարվել: Իսկ արդյունավետության բարձրացման համար ստեղծվել է կայք, կազմակերպվել են սեմինաներ, գործարարների և միջազգային կազմակերպություների միջև»,- ասաց նա:
Իսկ համաժողովի կազմակերպման նպատակը, ըստ Սարգսյանի, հանրությանը և գործարար միջավայրին իրազեկելն է ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային դաշտում գործող արբիտրաժային դատարանների մասին:
Նրա կարծիքով այս միջազգային համաժողովը կբարձրացնի արբիտրաժային դատարանի արդյունավետությունը և կնպաստի գործարարների միջև քաղաքակաիրթ հարաբերությունների հաստատմանը:
Առևտրաարդյունաբերական պալատի քարտուղար Արմեն Ոսկանյանը հատկապես կարևորեց համաժողովի կազմակերպումը, քանի որ այն առաջին անգամ է կազմակերպվում և նրա խոսքով շատ օգտակար կլինի հայ գործարարների համար:
Խոսելով արբիտրաժային դատարների մասին` նա նշեց, որ դրանք ակնհայտ առավելություններ ունեն` արագություն, կոնֆիդենցիալություն:
Ուկրաինական պատվիրակության ղեկավար Նիկոլայ Սելիվոնը իր ելույթում նշեց, որ մեծ ոգևորությամբ է ընդունել հրավերը և միևնույն ժամանակ զարմացել։ «Մեզ զարմացրեց այն, որ Հայաստանը դարձել է քաղաքակիրթ երկիր, որտեղ վեճերի համար փորձում են անցնել քաղաքակիրթ ճանապարհների լուծմանը», -ասաց նա և հաջություն մաղթեց համաժողին: Այնուհետ նա առևտրի խորհրդանիշ հանդիսացող հուշանվեր նվիրեց Մարտին Սարգսյանին:









