ԱՊՀ ԱԳ նախարարները կքննարկեն հակաօդային պաշտպանության հարցերը
ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն ապրիլի 6-ին Աստանայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն անվտանգության ու պաշտպանության ոլորտում համագործակցությանը, ճգնաժամային իրավիճակների կարգավորմանն ու ֆինանսական հետախուզությանն առնչվող հարցեր, հայտնում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության ու մամուլի վարչությունը:
ԱԳ նախարարները կվերանայեն նաև զինված ուժերի ինժեներային ապահովման ու հակաօդային պաշտպանության միասնական համակարգի հեռանկարային ուղղությունների զարգացման ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ստեղծման համաձայնագրի նախագիծը:
Հանդիպման մասնակիցները կհամաձայնեցնեն ԱՊՀ երկրների առաջնորդների` 2013 թվականը բնապահպանական մշակույթի ու շրջակա միջավայրի պաշտպանության տարի հռչակելու մասին որոշումը:









