Երևանում երգեցիկ թռչունները պակասել են, փոխարենն ավելացել են ագռավները
Երևանում երգեցիկ թռչունները պակասել են, սակայն ավելացել են ագռավները, ինչը բնորոշ է սանիտարական վատ վիճակին, այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:
Մասնագետի խոսքով՝ եթե 1923թ-ին Երևանում կար 140 թռչնատեսակ, իսկ ըստ նրա, տվյալ շրջանում դեռևս քաղաքը ձևավորված չէր և նոր-նոր էր սկսվում ակտիվ կանաչապատում և ջրային ավելացումներ արվել, ապա 80-ականներին նրանց քանակը դարձավ 180 տեսակ: «Այսօր արդեն Երևանում նրանց թիվը կրկին նվազել է՝ հասնելով՝ 170-160 տեսակի:
«Ոչ միայն քանակն է պակասել, այլ թռչնատեսակների մեջ փոփոխություն է գրանցվել»,- ասաց նա՝ նկատի ունենալով, որ նվազել են նաև թռչնատեսակները:
Կարինե Դանիելյանը նշեց, որ թռչնաշխարհն անմիջապես արձագանքում է շրջակա միջավայրում տեղի ուենցող փոփոխություններին։
«Երգեցիկ թռչուններին պահպահնելու համար հիմնական խնդիրը կանաչի պակասն է: Ըստ էության, այսօր Երևանում պուրակներ չկան: Հանրային օգտագործման կանաչ տարածք ընդհանրապես չունենք, եղածներն էլ բիզնեսի համար է»,- ասաց նա և հիշեցրեց, թե քանի որ այսօր կանաչ տարածքի բնական նորման կորցրել ենք՝ նման միջավայրի պատճառով ագրեսիվ հասարակություն է աճում:
Ըստ Կարինե Դանիելյանի՝ այս էկոլոգիական աղետը կանխելու նպատակով «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ–ի ձեռնարկած միջոցառումները չեն տալիս ցանկալի արդյունք, քանի որ այս հարցում մեծ է գումարի գործոն: Այդուհանդերձ, նա բերեց մի քանի օրինակ, երբ բնապահպանները հաղթանակ են արձանագրել։
«Մեր դեմ մեծ փողեր են, դա է խնդիրը, ինձ համար այդ մի քանի կրպակը անհասկանալի է, թե ինչու համահայկական հարց դարձավ: Մենք փորձում ենք, բայց շատ դժվար է»,-ասաց նա:
Կարինե Դանիելյանը նշեց, որ այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրենց առաջարկել է էկոլոգիական հանձնաժողով կազմավորել, ինչը սակայն որոշ էկոլոգների մոտ թերահավատորեն է ընկալվել, սակայն ընդհանուր առմամբ իրենք մտածում են, թե ինչ-որ բան հնարավոր է արվի:









