Կոլումբիայում ազատ են արձակվել 10 զինծառայող

10:00 • 03.04.12

Կոլուբիայի հեղափոխական զինված ուժերի ապստամբները ազատ են արձակել կառավարական զորքերի 10 անդամներին, ովքեր մեկ տասնամյակից ավել պահվում էին որպես գերիներ անտառներում տեղակայված ճամբարներում, գրում է The Jerusalem Post-ը:

Գերիները, որոնց թվում են 4 զինվորներ և 6 ոստիկաններ, ազատ են արձակվել Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ:

Միջազգային կառույցի պատվիրակության ղեկավար Խորդի Ռաիչը նշել է, որ իրենք անչափ գոհ են, քանի որ կարողացել են միավորել երկար տարիներ բաժանության մեջ եղած ընտանիքների անդամներին: